copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:58 05-08-2026

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը (2026թ․):

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Հրազդան քաղաքում՝ հուլիսի 28-30-ը։
Արարատ քաղաքում՝ հուլիսի 27-ին։
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝ չի գերազանցել։