Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 58 րոպե առաջ - 18:02 05-08-2026

«Բջնին» նույնպես արգելվեց. ո՞վ կդադարեցնի հակահայկական սանկցիաները

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Շատերին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ ռուսները հայկական գրեթե բոլոր ապրանքներն արգելում են, իսկ «Բջնին»՝ ոչ։ Օգոստոսի 4-ին արգելվեց նաև այն։

Մինչ օրս ոմանք կասկած էին հայտնում, թե Խաչատուր Սուքիասյանը Պուտինի հետ ընկերական հարաբերություններ ունի, դրա համար «Բջնին» չեն արգելում։ Ոմանք էլ կասկածում էին, թե Նիկոլ Փաշինյանն է Պուտինին խնդրել, որ «Բջնին» չարգելեն։ Հիմա այս կասկածները ցրվեցին, բայց թեման մնաց բաց, քանի որ այս պատժամիջոցները կարծես՝ վերջ չունեն։

Այս կասկածների հիմքում այն վարկածն է, որ հայկական ապրանքների առաջ ռուսական շուկայի սահմանափակումները հայ-ռուսական պայմանավորված խաղ էր։ Այս խաղով Փաշինյանն ու Պուտինը մոլորեցնում են աշխարհին, իբր Մոսկվան պատժում է Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման միտումների համար։

Բանն այն է, որ ռեալ քաղաքականություն վարողները չեն հավատում, թե Փաշինյանի օրոք Հայաստանը փոխելու է ՀՀ արտաքին կուրսը, նրան համարում են ռուսական դրածո և այլն։ Այսպիսի վերաբերմունքը հիմնավոր է, քանի որ Փաշինյանը 2018-ին ռուսների աջակցությամբ է իշխանության եկել։ Իսկ ՔՊ-ական իշխանությունը անկախության և ժողովրդավարության ուղղությամբ ռեալ քայլեր չի անում, ռուսական զորքերը դուրս չի հրավիրում, ԵՄ-ին միանալու հայտ չի ներկայացնում, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսում, նույնիսկ Հունիսի 14-ին մի խոսք չի ասում խորհրդային բռնազավթման տարիներին սպանված հազարավոր հայերի հիշատակին։

Իսկ հայ արտադրողի, արտահանողի դեմ ռուսական սանկցիաները ցույց են տալիս հակառակը, թե Փաշինյանը ռուսական դրածո չէ, Մոսկվան չի սիրում Փաշինյանին, ուզում է ճնշել Երևանին։ Ավելին, ռուս մեծ ու փոքր չինովնիկներն ակնարկում են, թե այդ պատժամիջոցները կապված են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերի հետ, Հայաստանին կոչ են անում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու հարցով։ Եվրոպացիներն էլ մարդասիրական մղումներով ձեռք են մեկնում ռուսական պատժամիջոցներից տուժած հայ ժողովրդին։ Բայց Փաշինյանը համարժեք չի գնահատում ո՛չ այս ճգնաժամը, ո՛չ էլ եվրոպացիների ողորմածությունը։

Օրեր առաջ՝ հուլիսի 30-ին, Փաշինյանը, անդրադառնալով ռուսական շուկայի սահմանափակումներին, դրանք որակեց հնարավորություն։ «ԵԱՏՄ-ի և ռուսական շուկայի հետ կապված վիճակը շատերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն։ Սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն է, պատուհան է, որը ինքներս ենք բացել մեր առաջ։ Բռնակները յուղել ենք և հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը, և օդափոխությունը պետք է հանգիստ կազմակերպենք նորմալ», - հայտարարեց նա։

Նկատելի է, որ Փաշինյանն այս խոսքով իրականությանը ոչ համարժեք վարք է դրսևորում, ինչը հոգեկան առողջության խնդիր է։ Հայաստանի հայելային պատասխանը Մոսկվային կլիներ համարժեք արձագանք։ Իսկ այսպիսի արձագանքը հավելյալ հիմք է տալիս կասկածի, որ հակահայկական պատժամիջոցները Փաշինյանի և Պուտինի կողմից համատեղ պլանավորված խաղեր են։ Եվ քանի որ օրեցօր շատերն են կասկածում, որ սա խաղ է, Մոսկվան արգելում է նաև «Բջնին», փորձելով ցույց տալ հակառակը, թե սա խաղ չէ, լուրջ է, նույնիսկ ՔՊ-ամերձ օլիգարխին չեն խնայում։

Զարմանալի է նաև այն, որ իշխանությունները չեն ներկայացնում վիճակագրություն, թե ֆինանսապես ինչքա՞ն են տուժել Հայաստանը, հայ գյուղացիները, արտադրողները, արտահանողները ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով։ Ինչպես պատերազմում պարտվող Ռուսաստանն է ռուսներից թաքցնում կորուստները և հուսադրում, թե հաղթելու են, այնպես էլ Փաշինյանն է թաքցնում այս ճգնաժամը, իսկ եվրոպացիների ողորմությունը ներկայացնում, թե դուռ է բացվել։

Պարզ ասած՝ քաղաքական համայնքը կարող է դադարեցնել Մոսկվայի կողմից կիրառվող հակահայկական պատժամիջոցները, եթե քաղաքական ուժերը հաստատակամորեն կանգնեն անկախության և ժողովրդավարության դիրքերում, հանդես գան այնպիսի նախաձեռնություններով, որոնք կիմաստազրկեն Փաշինյան-Պուտին այս խաղը՝ ռուսական շուկայի սահամանափակումները հայկական ապրանքի առաջ։ Օրինակ՝ եթե «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն ԱԺ օրակարգ բերեն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու և Հայաստանից ռուսական զորքերը դուրս հրավիրելու հարցերը, ապա ԱԺ-ում միակ ռուսամետ ուժը կմնա ՔՊ-ն, ԵՄ-ն երես կթեքի Փաշինյանից, իսկ Կրեմլը՝ ԱԺ անցած ընդդիմությունից, և Փաշինյան-Պուտին խաղերը, բնականաբար, կիմաստազրկվեն, հակահայկական պատժամիջոցները կդադարեն։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ