Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը հաճախ է ինստագրամյան իր էջում հետևորդների հետ կիսվում անձնական կյանքի կարևոր դրվագներով, այս անգամ հայտնել է ցավալի լուր։
Կյանքից հեռացել է երգչուհու մորաքույրը՝ Վարսենիկը։ Սիլվա Հակոբյանը նրա հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Երկարատև հիվանդությունից հետո, այսօր կյանքից հեռացավ նաև մյուս մորաքույրս։ Իր հետ տանելով մեր մանկության ջերմ հիշողություններից ևս մի մասնիկ։ Հանգչիր խաղաղությամբ, իմ Վարսենիկ մորաքույր»։
Հրապարակումից հետո երգչուհին բազմաթիվ ցավակցական մեկնաբանություններ և զորակցության խոսքեր է ստացել իր հետևորդներից։