copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:59 23-07-2021

Դասերը կարող են նորից հեռավար դառնալ, եթե աշխատակիցների 60-70%-ը պատվաստված չլինի. Armtimes

Նոր ուսումնական տարում դասերն առկա ձևաչափով և առանց դասարանները խմբերի բաժանելու հնարավոր է՝ թույլ տրվի այն դեպքում, երբ ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը լինի առնվազն 60-70%:

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակի քննարկման ժամանակ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսպիսի տեսակետ էր հնչել դեռ երկու օր առաջ: Քննարկմանը մասնակցել էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍՆ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ընդգծելով, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական և առողջապահական ոլորտների համար:

Չի բացառվում, սակայն, որ պատվաստման այդ սահմանը չապահովելու դեպքում ուսհաստատություններն անցնեն հեռավար ուսուցման: Դասերի՝ հեռավար եղանակով կազմակերպման մասին դեռ հուլիսի 9-ին խոսել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին՝ նա նշել էր, որ կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն:

ԿԳՄՍՆ-ից փորձեցինք մանրամասներ ճշտել, այդ թվում՝ դասերն առկա անցկացնելու համար ուսուցիչները պարբերաբար բացասական թեստի պատասխա՞ն գուցե պետք է ներկայացնեն:

Կրթության նախարարությունից լրացուցիչ ոչինչ չասացին, միայն նշեցին՝ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ ըստ կորոնավիրուսի դինամիկայի աճի կամ նվազման գնահատման: Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ ԱՆ-ն կարևորում է պատվաստումային գործընթացը, և սեպտեմբերին նոր ալիքի կամ ալիքի տեմպի չահագնանալու նպատակով շատ կարևոր է ուսուցիչների պատվաստման հարցը:

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան