copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:15 21-08-2025

Մարդը փողը տա՝ մոմը դնի, կեսը մնա ջրի տակ, ու հավաքեք, նորից ծախեք, նորից գա՝ նորից ծախեք․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով տեսանյութ

«Որ ասում ենք Աստծո տունը վերածել եք չուլանի, աղբ եք պահում... Իսկ մոմի բիզնեսը կառուսելի եք վերածել: Մարդը գա, փողը տա, մոմը դնի, կեսը մնա ջրի տակ ու հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք, ծախեք, փող գա, փո՛ղ, փո՛ղ:
Արա, բա շորերներդ էիք ճղում, Տավուշի մի եկեղեցու կողքով սահման էր անցնում, հիշեցիք, վազեցիք նկարվելու: Բա էն ֆեյսբուքյան հավատացյալները, որ մի օր կաթոլիկ ֆրանկ են, մի օր ուղղափառ են, իսկ նկարների տեղը խաչ ու եկեղեցի է, բա դրանք ո՞ւր են:

Ինչո՞ւ վերջապես քաղաքական միտինգներ անող ու դատարանների դիմաց հավաքվող, անիծող և գլուխ կտրող քահանաները երթով չեն գնում Տավուշ, հետները սպիտակ շապիկով ու կեպկայով մի քանի մարդ տանեն, իրանց ձևով մաքրեն Աստծո տունը:
Ո՞ւր է Կտրիճ Ներսիսյանը:

Էս ինչի՞ եք վերածել մեր եկեղեցին:
Մատթէոս 21:13

«Գրուած է. Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք անոր դարձուցիք ավազակներու որջ»
Հաղարծնի վանք

10-րդ դարի հայկական վանական համալիր, Հայաստանի Տավուշի մարզում»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում