copy image url
Խոսք 5 տարի առաջ - 12:01 17-05-2021

Աշխատողը կարող է իր իրավունքները վերականգնել ընդամենը մեկ դիմումով. armtimes.com

Շրջանառության մեջ է դրվել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) առաջարկում է գործատուի նկատմամբ տուժանք սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս աշխատողին չի տրամադրում օրենքով նախատեսված արձակուրդը:

Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդն աշխատակցին, որպես կանոն, տրամադրվում է միայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Սակայն առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կողմերի (գործատու-աշխատող) համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրել նաև մինչև այդ ժամկետի լրանալը:

Նախագծով սահմանվում է նաև տուժանքի չափը:

«Դա ֆիքսված գումար չէ, յուրաքանչյուր աշխատողի իրավունքի խախտման դեպքում գործատուի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ տվյալ աշխատողի միջին աշխատավարձի 0.15 տոկոսի չափով յուրաքանչյուր չտրամադրված արձակուրդային օրվա համար»,- այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց (ԱՍՀՆ) աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Վարչության պետի փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխություններով աշխատող-գործատու հարաբերություններում այսուհետ մեծ դեր կունենա առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: «2019 թվականին Աշխատանքային օրենսգրքում կատարվեց լրացում, նախատեսված էր, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ արդեն 1.5 ամսից: Այդ փոփոխություններով ավելացվել է առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրական լիազորությունները՝ ընդհանուր աշխատանքային օրենսգրքից բխող բոլոր կարգավորումների վերաբերյալ: Տեսչական մարմինը կկարողանա ամբողջական վերահսկողություն իրականացնել»,- ասաց նա:

Մանրամասները կարդացեք հետևյալ հղմամբ՝ https://armtimes.com/hy/article/213847?fbclid=IwAR38PR8k8HVfHfRmoksA6hgQQMXl550YiAVN1Us6u5vDg_Aygzm-_fHyz1I

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում