copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 14:11 09-09-2026

Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական․ Ավինյան

Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն ընկերությունների ցանկ է կազմվել, և դրանց թվում նաև ռուսական ընկերություններ կան, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հարցին՝ կա՞ առաջընթաց Աջափնյակի մետրոյի ծրագրում, Ավինյանը պատասխանեց՝ «այո, կա, քննարկում կա»։

«Կա ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր է ուղարկվելու, և մրցութային տրամաբանությամբ իրենց միջից ընտրություն է կատարվելու», - ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ նախ պետք է ընտրվի ծրագրի կառավարիչը, որը նաև իր ինժեներներով կիրականացնի տեխնիկական վերահսկողությունը, իսկ դրանից հետո՝ մետրոյի բուն շինարարությունն իրականացնող ընկերությունը։

«Մեզ պետք է նախագծի կառավարիչ, տեխնիկական վերահսկողություն՝ իր իսկ ինժեներներով, հետո վերջում մեզ նոր պետք է հենց բուն մետրոյի կառուցողը։ Առաջինի՝ կառավարչի մասով ցանկ ունենք, կառուցողների մասով որոշակի պատկերացումներ ունենք»,- նշեց Ավինյանը։

«Ազատության» ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ծրագրում ռուսական կողմը ներգրավվի, քաղաքապետը պատասխանեց՝ «դա ցույց կտա կյանքը»։ Հարցին՝ ռուսական ընկերություններ կա՞ն դիտարկվողների ցանկում, նա հաստատեց՝ «այո, կան»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի