copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:07 29-06-2021

Բայդենը պատմել է, թե որ ոլորտներում կարող են համագործակցել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հնարավորություն ունեն համագործակցելու միջուկային զենքի չտարածման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտներում, հայտարարել է Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես պարզ հասկացրել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ամերիկայի հետ հարաբերությունները պետք է լինեն կայուն ու կանխատեսելի, մենք պետք է հնարավորություն ունենանք համագործակցելու այնտեղ, որտեղ մենք ընդհանուր շահեր ունենք՝ միջուկային զենքի չտարածման և կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցերով»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը:

Խոսելով երկու երկրների միջև հարաբերություններում առկա դժվարությունների մասին՝ Բայդենը պարզաբանել է, որ համապատասխան միջոցներ է ձեռնարկելու ԱՄՆ-ի վրա հնարավոր «կիբերհարձակումների կամ տնտեսությանը միջամտելու» կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը