Արտաքին
ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
09:49 21-12-2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Բերձորի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։
Բերձորի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի համաձայնությունը պետք է հարգվի. ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ
09:45 21-12-2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Բերձորի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը:
Չինաստանը Բերձորի միջանցքի շուրջ իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման հույս ունի
09:38 21-12-2022
Չինաստանը հույս ունի, որ Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
01:58 21-12-2022
Ֆրանսիայի ներկայացուցիչը հավելել է, որ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը մինչև առավոտ բաց է քննարկումների համար։
Ուրուգվայի սենատը բանաձև է ընդունել` պահանջելով դադարեցնել Արցախի բնակչության իրավունքների ոտնահարումը
00:13 21-12-2022
Միաժամանակ Սենատն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և համոզում հայտնել, որ հակամարտության հանգուցալուծումը պիտի կառուցել Արցախի ժողովրդի իրավունքների հարգման ճանապարհով։
ԱՄՆ-ն օրակարգից հանել է Իրանի հետ միջուկային գործարքը․ Ջոն Քիրբի
22:15 20-12-2022
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ իրանական գործարքի հարցում որևէ առաջընթաց չի նկատվում։
ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում․ Բորել
21:48 20-12-2022
ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլն է սկսում։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»
17:56 20-12-2022
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեղադրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև Արցախի բնակչության թվաքանակի վերաբերյալ «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»։
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել
17:45 20-12-2022
Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովը հայտարարել է, որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հայց է ներկայացրել։
Ադամ Շիֆը նշել է, որ Արցախում մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է
16:53 20-12-2022
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամն արդեն իրողություն է։
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը
16:34 20-12-2022
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։
Բաքուն կեղծ փաստեր է շահարկում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
16:01 20-12-2022
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա։
ԱՄՆ 2023 թվականի բյուջեով Վրաստանին օգնություն կհատկացնի
15:37 20-12-2022
Միացյալ Նահանգների 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Վրաստանին որպես օգնություն հատկացնել առնվազն 132.025.000 միլիոն դոլար։
Թուրքիան է աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության շարունակմանը. Հուլուսի Աքար
15:12 20-12-2022
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ակտիվ ջանքեր է գործադրում Մոսկվայի և Կիևի միջև առկա տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունը
14:41 20-12-2022
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։
Հայաստանի ներկայացուցիչները Ստրասբուրգում մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին
11:04 20-12-2022
«Եվրիմաժի» համաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
10:47 20-12-2022
Ինչպես պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լինելու է ուշադրության կենտրոնում։
Զելենսկին պնդում է, որ Իրանը Ռուսաստանին ևս 250 անօդաչու թռչող սարք է փոխանցել
21:36 19-12-2022
Զելենսկին ընդգծել է, որ ռուսական հրթիռները և իրանական անօդաչու թռչող սարքերը մշտապես օգտագործվում են հարվածներ հասցնելու համար, առաջին հերթին՝ Ուկրաինայի էներգետիկ հատվածին։
Էրդողանի կուսակցության համակիրները անարդարացի են համարել Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված որոշումը
20:52 19-12-2022
Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրների մեծամասնությունը անարդարացի է համարել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացված դատավճիռը։
Էստոնիայի ԱԳՆ-ն կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
19:30 19-12-2022
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ապաշրջափակել Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։
Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ Հայաստանին օգնության ցուցաբերման միջոցների մասին որոշումը կընդունվի
18:28 19-12-2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ մշակումից հետո կընդունվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցների մասին որոշումը։
Պուտինը և Լուկաշենկոն Բելառուսում բանակցություններ են վարում
18:00 19-12-2022
Լուկաշենկոն ընդգծել է, որ բարդ ժամանակաշրջանը Բելառուսից և Ռուսաստանից պահանջում է քաղաքական կամք և կենտրոնացում՝ երկկողմ հարաբերությունների զարգացման արդյունքների վրա։
ՀԱՊԿ-ը չի ցանկանում Հայաստանից հեռանալ. Ստանիսլավ Զաս
17:41 19-12-2022
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին չմտածված քայլերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի մի քանի պետությունների մասնակցությամբ։
Անկարան դժգոհ է իր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներից. Հուլուսի Աքար
17:00 19-12-2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Աքարը շեշտել է, որ դաշնակիցների հետ համագործակցությունը մշտապես եղել է Թուրքիայի առաջնահերթությունը։