Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Առյուծներից մեկը, որ Գագիկ Ծառուկյանի տանից քնեցնելով տեղափոխել են կենդանաբանական այգի՝ անկել է, չի արթնացել քնից: Կարդում եմ կենդանաբանական այգու բացատրությունը, առյուծի այնքան հիվանդություն են թվարկում, որ քիչ է մնում գրեին, թե առյուծը քնելուց առաջ է անկած եղել, ոչ թե քնելուց հետո:
Իսկ փաստացի, կենդանուն պարզապես սպանել են, եթե անգամ նա ունեցել է շատ հիվանդություններ: Որովհետեւ, պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում պարզապես էլ չի արթնանա: Ըստ էության, տեղ է ունեցել հանցագործություն, որի համար պատասխանատուներ իհարկե հազիվ թե գտնվեն: