copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:41 19-12-2022

ՀԱՊԿ-ը չի ցանկանում Հայաստանից հեռանալ. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին չմտածված քայլերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի մի քանի պետությունների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զասը հայտնել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Զասը պատասխանել է այն մեկնաբանությանը, թե ՀԱՊԿ-ը ցանկանում է հեռանալ Հայաստանից՝ նշելով, որ դա այդպես չէ։

«Իհարկե, ոչ։ Միջոցառումները, որոնք այս տարի իրականացվել են, վկայում են այդ մասին։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը սահմանին։ ՀԱՊԿ առաքելություն է ուղարկվել սահման։ Մշակվել է Հայաստանին օգնության ցուցաբերման որոշման նախագիծ։ Բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են»,- ասել է նա։

Զասը հիշեցրել է, որ ինքն էլ է եղել առաքելության կազմում։ «Անգամ որոշ բարձրաստիճան անձինք այնպիսի կարծիքներ են հնչեցրել, թե ինչու չենք օգնել դեօկուպացնել։ Պետք է հասկանալ այդպիսի քայլերի հետեւանքները՝ ընդհուպ մինչև տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը մի քանի պետությունների մասնակցությամբ»,- հայտարարել է Զասը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ առաքելության արդյունքների հիման վրա առաջարկված լուծումները կշռադատված եւ համարժեք էին։

«Ինչ վերաբերում է առաքելությանը, ապա օգնության ցուցաբերման առաջարկները, կետերից մեկն էլ առաքելություն ուղարկելն էր սահման։ Ներկայացվել են կազմը, ժամկետները՝ 2 ամիս, խնդիրները եւ մանդատը։ Առաքելության հիմնական նշանակությունը իրավիճակի ուսումնասիրումն էր տեղերում եւ առաջարկների պատրաստումը։ Դրանք մնում են ուժի մեջ, եթե ՀՀ-ն անհրաժեշտ համարի բոլոր 6 կամ առանձին կետերի վերաբերյալ. կարելի է բավական օպերատիվ իրականացնել։ Իմ կողմից կարծում եմ, որ դա օգտակար կլիներ։ Բայց դա, իհարկե, Հայաստանի որոշումն է»,- եզրափակել է Զասը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում