copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 09:49 21-12-2022

ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Բերձորի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի հանդեպ և կարող է բերել պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքերի։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ ձևն են»,- նշեց ԱՄՆ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում

Ձեզ գուցե հետաքրքրի