copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:34 20-12-2022

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը մշտապես նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը։

Նրա խոսքով՝ իրանական կողմը կարծում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջակետ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին։

Քանանին ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է զերծ մնալ անհարկի լարվածությունից։ Նա հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը արագ կլուծվի՝ կողմերի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Շուշի-Ստեփանակերտ միջապետական ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին