Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 20:18 07-07-2026

30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին

30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին, իսկ նա միանձնյա ձեզ 30-իդ կարող էր միաժամանակ գետնին պառկեցնել․ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔԿ հրապարակած տեսանյութին:

«Ցավում ու ցավակցում եմ ՔԿ բոլոր պատասխանատուներին, որոնք, ըստ երևույթին, մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության բարդույթները փորձել էին իրացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված տեսանյութի մոնտաժով։ Այն էնտուզիազմով, որով խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով այդ խայտառակ տեսանյութն էին մոնտաժել»,- դատարանի մոտ ասաց ԲՀԿ խոսնակը։

Նա նաև հավելեց, որ արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է: