Արտաքին
Ռուսաստանում սկսել են խափանվել Facebook-ի, Instagram-ի և Twitter-ի աշխատանքները
18:18 26-02-2022
Ավելի հաճախ դժվարությունների են բախվում խոշոր քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի բնակիչները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Բելառուսը
18:04 26-02-2022
Բացի դրանից, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը համաքաղաքացիներին կոչ է անում
չմեկնել Բելառուս։
Պուտինը կանգնեցրել էր հատուկ գործողությունը Ուկրաինայում՝ սպասելով բանակցությունների. Կրեմլ
17:52 26-02-2022
Ինչպես նշել է Պեսկովը, ուկրաինական կողմը, սակայն, հետագայում հրաժարվել է բանակցություններից։
Շվեդիան և Ֆինլանդիան արգելել են Վոլոդինի ինքնաթիռի թռիչքը իրենց օդային տարածքով
17:17 26-02-2022
Շվեդիան և Ֆինլանդիան երեկ փակել են իրենց օդային տարածքը Իլ-96 ինքնաթիռի համար, որում գտնվում էր Վոլոդինը այլ խորհրդարանականների հետ միասին։
Վրաստանի կառավարությունը հատկացրել է 1 միլիոն լարի՝ Ուկրաինային օգնելու համար
16:53 26-02-2022
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Էստոնիան հայտարարել է ռուսական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելու մասին
16:42 26-02-2022
Այսպիսով, Էստոնիան կանգնել է Լեհաստանի, Չեխիայի և Բուլղարիայի կողքին, որոնք արդեն կայացրել են նման որոշում։
Թուրքիան ձեռնպահ է քվեարկել ԵԽ-ում ՌԴ իրավունքների կասեցմանը
16:32 26-02-2022
Անկարան պնդում է, որ ցանկացած հանգամանքների դեպքում պետք է շարունակել երկխոսությունը:
Ռուսական նավը կալանվել է Լա Մանշ նեղուցում. AFP
16:08 26-02-2022
Նավը կանգնեցվել է, քանի որ ենթադրաբար կապ ունի այն ընկերության հետ, որը հայտնվել է պատժամիջոցների տակ։
Կիևի կամուրջները նշանառության տակ են. քաղաքացիներին խնդրում են չտեղափոխվել աջ ափ
15:58 26-02-2022
ՆԳՆ-ն բոլոր քաղաքացիներին խնդրում է մնալ անվտանգ վայրերում և փորձեր չձեռնարկել անցնելու Դնեպր գետով դեպի աջ ափ։
Կիևում հրթիռն ընկել է բնակելի բազմահարկ շենքի վրա. զոհեր չկան
15:42 26-02-2022
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գրել է, որ շենքը գտնվում է Լոբանովսկի պողոտայում՝ Ժուլյանի օդանավակայանից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։
Կիևի մոտ կամուրջ են պայթեցրել
15:23 26-02-2022
Համացանցում է հայտնվել պայթեցված կամրջի տեսանյութը, որը, ինչպես պնդվում է, գտնվում է Կիևի մերձակայքում գտնվող Ստոյանկա գյուղի մոտ։
Կիևում մետրոյի բոլոր կայարանները դադարեցրել են աշխատանքը. Կլիչկո
15:08 26-02-2022
Ուկրաինայի մայրաքաղաքի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը և անցել ապաստարանի ռեժիմի։
Այս պատերազմը երկարատև է լինելու. Մակրոն
14:51 26-02-2022
Ուկրաինայում հակամարտությունը կձգվի, և Եվրոպան պետք է պատրաստվի երկարաժամկետ հետևանքներին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ևս երկու ֆուտբոլային ակումբների նկատմամբ
14:19 26-02-2022
ԵՄ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել «Լոկոմոտիվ»-ի և «Արսենալ»-ի հովանավորները:
Ղազախստանը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի դեմ ագրեսիային․ NBC
13:50 26-02-2022
Ղազախստանը, որը համարվում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը, մերժել է Ուկրաինայի դեմ հարձակման համար զորք տրամադրելու Մոսկվայի խնդրանքը։
Բուլղարիան իր օդային տարածքը փակում է ռուսական ինքնաթիռների համար
13:35 26-02-2022
Բուլղարիայի իշխանությունները որոշել են երկրի օդային տարածքը փակել ռուսական ինքնաթիռների համար։
Զելենսկին Իսրայելի վարչապետին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Պուտինի հետ բանակցություններում
13:23 26-02-2022
Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայում 821 ռազմական օբյեկտի ոչնչացման մասին
13:03 26-02-2022
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։
ԵՄ-ն արգելել է ներդրումներ կատարել Ռուսաստանում
12:47 26-02-2022
Եվրամիությունն արգելք է սահմանել Ռուսաստանի հետ առևտրի պետական ֆինանսավորման կամ այդ երկրում ներդրումներ կատարելու վրա։
Ֆրանսիան զենք և զինտեխնիկա կուղարկի Ուկրաինա․ Զելենսկի
12:12 26-02-2022
Ֆրանսիան զենք կուղարկի Ուկրաինա, նաև ռազմական սարքավորումներ կտրամադրի։
Մի հավատացեք ֆեյքերին․ Զելենսկի
11:53 26-02-2022
Պաշտպանելու ենք մեր երկիրը, որովհետև մեր զենքը մեր ճշմարտությունն է․ սա մեր հողն է և մեր երեխաները: Եվ մենք կպաշտպանենք այդ ամենը․ Զելենսկի
Ռուս զինվորականները գրավել են Կիևի ՀԷԿ-ը
11:18 26-02-2022
Կիևի հիդրոէլեկտրակայանը գտնվում է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ։ Սակայն Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգը կայուն է աշխատում։
Կիևում մարտական գործողությունները շարունակվում են
11:01 26-02-2022
Քաղաքում օդային ռմբակոծության ազդանշանների միանալու դեպքում, մարդկանց կոչ է արվել անհապաղ գնալ մոտակա ապաստարան:
Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը
10:37 26-02-2022
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ։