copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:35 17-04-2022

ԱՄՆ-ում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է տուժել

Առնվազն 12 մարդ է վիրավորվել ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կոլումբիա քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Սքիփ Հոլբրուքը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Twitter-ում։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, տուժել է 12 մարդ․ 10 մարդ հրազենային վիրավորում է ստացել, նրանցից ութին հոսպիտալացրել են, երկուսի վիճակը կայուն ծանր է։ «Զոհվածներ չկան»,- նշել է ոստիկանապետը։
«Երեք հոգի բերման են ենթարկվել,- ասել է Հոլբրուքը՝ պարզաբանելով, որ նրանք զինված են եղել։- Մեր տեղեկություններով՝ կրակ է բացել նրանցից առնվազն մեկը։ Ոստիկանության բաժնի պետը նշել է, որ, նախնական տվյալներով, փոխհրաձգությունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի՝ միմյանց ճանաչող այցելուների միջև ծագած վիճաբանության հետևանքով։ «Տվյալ դեպքում խոսք չի կարող լինել պատահական մարդու կողմից առևտրի կենտրոնում կրակ բացելու մասին»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի