copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:03 16-04-2022

Ուկրաինական գերության մեջ է գտնվում մոտ 700 ռուս զինվոր․ Ուկրաինայի փոխվարչապետ

Մոտ 700 ռուս զինծառայող է գտնվում ուկրաինական գերության մեջ, այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Մոտ 700 ուկրաինացի զինվոր էլ գտնվում է ռուսական գերության մեջ, ասել է Վերեշչուկը։ Նրա խոսքով՝ ավելի քան հազար խաղաղ բնակիչներ Ուկրաինայից նույնպես գերեվարվել են ռուսական զորքերի կողմից, որոնցից կեսից ավելին կանայք են։
Ռուսական կողմը պաշտոնապես չի հայտնել երկու կողմից գերիների ընդհանուր թվի մասին։
Ապրիլի սկզբին ՌԴ Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը ձախողվել է ուկրաինական կողմի մեղքով։
Ապրիլի 14-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մարիուպոլում հազարից ավելի ուկրաինացի զինվոր է հանձնվել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում