copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:12 16-04-2022

ՊԱԾ-ը տեղեկատվություն ունի Ուկրաինայում պատրաստվող սադրանքի մասին. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) կոնկրետ տեղեկատվություն ունի Ուկրաինայում նախապատրաստվող սադրանքի մասին՝ այնտեղ վրացական խորհրդարանական պատվիրակության այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում այս տեղեկատվությունը կհրապարակվի, հաղորդում է SOVA-ն։

«Անբարյացակամ, թշնամաբար տրամադրված մարդիկ, սադրիչներ և այլն շատ կարող են լինել։ Բայց ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ պետությունը, մեր կառավարությունը լիակատար պատրաստականության մեջ է, մենք ոչ ոքի թույլ չենք տա երկրի ներսում սադրանքներ կազմակերպել։ Մենք կպաշտպանենք բոլոր քաղաքացիներին, մենք կպաշտպանենք կայունությունն ու խաղաղությունը մեր երկրում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամների այցը Կիև՝ վարչապետն ասել է, որ իրեն չեն հետաքրքրում «Միացյալ ազգային շարժման» «սադրիչների» և «դավաճանների» խոսքերն ու գործողությունները։ «Ես ուզում եմ ասել «պատերազմի կուսակցությանն» ու մարդկանց, ովքեր պատերազմ են ցանկանում. մեր երկրում երկրորդ ճակատ չի լինելու (ընդդեմ Ռուսաստանի)»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ