copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:45 18-09-2026

Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն

Գործող իշխանություններից որևէ տրամաբանություն կամ օրինականություն ակնկալելը թերևս անիմաստ է, ուստի հոդվածի հասցեատերը հաջորդ իշխանությունների իրավապահներն են։

Այսպես, վարչապետի երկարամյա խորհրդական (աշխատանքից ազատվեց վերջերս) Արտաշես Թումանյանի 71֊ամյա կնոջ հայտարարագիրը ընթերցելիս տպավորություն է ստացվում, որ այն վերաբերում է որևէ օլիգարխի։

Ողջ կյանքում պետական ծառայող աշխատած Արտաշես Թումանյանի կինը միայն մեկ անշարժ գույքի վարձակալությունից («Իմ սիրուն» ՍՊԸ) տարեկան ստանում է ավելի քան 85 միլիոն դրամ։ Անահիտ Շահվերդյանին նաև տրամադրվել է 1 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլարի (հիպոտեկային) վարկ հերթական բնակարանի համար։

Ի դեպ, չի բացառվում, որ Թումանյան ամուսինները այն 400 երջանիկներից են, որոնց նկատմամբ 2018 թվականից հետո դատախազությունը հարուցել, ապա կարճել էր ապօրինի ծագման գույքերի վարույթները։

Ցանկերը, ըստ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի, դատախազությունը պահում է գաղտնի։

Ամենից շատ դիտված