copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:38 16-04-2022

ՌԴ-ում կարող են խնդիրներ ծագել հացի փռերի սարքավորումների հարցում՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով. «Ъ»

Ռուսաստանում կարող են սկսվել խափանումներ՝ կապված հացի փռերի համար նախատեսված սարքավորումների հետ, որոնց ներմուծումն արգելվել էր Եվրամիության կողմից անցած շաբաթ՝ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, գրում է «Կոմերսանտ»-ը։


Նշվում է, որ Ռուսաստանում խոշոր հացի փռերի մինչև 90%-ը աշխատում է եվրոպական սարքավորումներով։

Հացաբուլկեղենի ազգային միության գործադիր տնօրեն Ռուստամ Այդիևի խոսքով, սարքավորումների բաղադրիչների և սարքավորումների նյութերի պաշարը խոշոր արտադրողներին կբավարարի մի քանի ամիս: Նա նշել է, որ փաստացի անհնար կլինի փոխարինել տարբեր էլեկտրոնիկան ու հաղորդիչները։