latest_news
Ներքին Տեսանյութ 22 часа назад - 20:45 07-09-2026

Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ երկրի վարչապետը հայտարարում է ջրի գինը բարձրացնելու անհրաժեշտության մասին, Բյուրեղավանում կրկին քաղաքացիներ են հոսպիտալացվում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով։ Սա վերջին չորս ամսվա ընթացքում երրորդ դեպքն է։

Պետական վերահսկողության բացակայությունը և «Վեոլիա Ջուր» ընկերության անպատասխանատվությունը քաղաքացիների կյանքի ու առողջության համար դարձել են համակարգային սպառնալիք։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Oragir.News-ի հետ զրույցում` գնահատելով ստեղծված իրավիճակը, տարակուսում է, թե ինչ հաշվարկով են նման սակագին սահմանում։

Նրա խոսքով՝ մեր ջրերը, այլ երկրների համեմատ որքան էլ մաքուր լինեն ակունքում, մանրակրկիտ ֆիլտրացման չեն ենթարկվում, ինչպես, օրինակ, Թբիլիսիում։

Խոսելով որակից և Բյուրեղավանում կրկնվող թունավորումներից՝ Կարեն Չիլինգարյանը մատնանշեց հիմնական պատճառը՝ մաշված ցանցը և գլոբալ ներդրումների բացակայությունը։

Մանրամասները` տեսանյութում։

Most Viewed

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է