latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 12:45 08-09-2026

Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Գեղարքունիքի մարզում իրավապահները խոշոր կոռուպցիոն սկանդալ են բացահայտել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն ու մի շարք դպրոցների տնօրեններ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցած տեղեկությունների՝ այս աղմկահարույց ձերբակալությունները կապված են ոչ միայն դպրոցների, այլև մարզային մշակութային խոշոր օջախների՝ Երկրագիտական թանգարանի և Լևոն Քալանթարյանի անվան թատրոնի տնօրենների նշանակման գործընթացների հետ։

Մեր աղբյուրի փոխանցամբ, տնօրենների «նշանակման գործարքներում» առկա է եղել ուղիղ փոխհամագործակցություն հենց մարզի բարձրագույն ղեկավարության՝ մարզպետ Կարեն Սարգսյանի և փոխմարզպետ Ջանիկ Բազիկյանի հետ։

Իսկ թե ինչու է ձերբակալությունը շրջանցել հենց մարզպետին, դժվար չէ կռահել. հիշեցնենք, որ մարզպետ Կարեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «անմնացորդ երկրպագուն» է, ում գլխավերևում փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը։ Բացի այդ, նա ժամանակին նույնիսկ մի հնչեղ արտահայտություն էր արել՝ ասելով. «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ»։

Most Viewed