Այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնեցին, որ ձերբակալությունները տեղի են ունեցել կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ: