latest_news
Ներքին Տեսանյութ 3 часа назад - 21:55 07-09-2026

3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շնչահեղձ անող օդ, դժգոհ ուղևորներ, մաշված ու վաղուց իր դարն ապրած ավտոբուս․ ամեն օր այս նույն պատկերն է Շիրակի մարզի Կառնուտ-Բասեն-Ջրառատ երթուղում։

Շիրակի մարզի երեք գյուղերի բնակիչները մնացել են մեկ տրանսպորտային միջոցի հույսին, որն էլ, ըստ ուղևորների, հաճախ է շարքից դուրս գալիս։ Արդյունքում բնակիչները ստիպված են լինում ժամերով սպասել կամ այլընտրանքային տարբերակներ փնտրել՝ տեղ հասնելու համար։ Երթուղին օրվա ընթացքում աշխատում է ընդամենը 3-4 անգամ՝ զույգ ժամերին։

Սա նշանակում է, որ Կառնուտ, Բասեն և Ջրառատ գյուղերի բնակիչները իրենց բոլոր գործերը պետք է հասցնեն ավարտել մինչև ժամը 17։00-ն, քանի որ դրանից հետո տուն հասնելու հնարավորությունը գրեթե վերանում է։

Բացի երթուղիների սակավությունից, բնակիչներին մտահոգում է նաև ավտոբուսի անմխիթար վիճակը։ Մաշված տրանսպորտային միջոցում հաճախ այնքան շատ ուղևոր է լինում, որ մարդիկ ստիպված են ոտքի վրա, իրար ճզմված ճանապարհ անցնել դեպի իրենց գյուղեր։

Oragir.News-ի հետ զրույցում երթուղու ուղևորները դժգոհում էին ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ երեք գյուղերի համար մեկ տրանսպորտային միջոցը բավարար չէ։ Նրանց խոսքով՝ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին ավտոբուսը գերբեռնվում է, օդափոխությունը բավարար չէ, իսկ տրանսպորտի տեխնիկական վիճակն արդեն վաղուց մտահոգության տեղիք է տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Most Viewed

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան