latest_news
Ներքին 17 часов назад - 21:39 07-09-2026

Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում թափառող շների ստերջացման ծրագիրը վերածվել է կոռուպցիոն հսկայական հորձանուտի, որտեղ մի կողմից տանջվում ու սպանդի են ենթարկվում կենդանիները, մյուս կողմից՝ թալանվում է պետական բյուջեն, իսկ երրորդ կողմից՝ վտանգվում է քաղաքացիների անվտանգությունը փողոցներում։

«Դոգմա» ՀԿ անդամը Գոհար Տեր-Անտոնյանը ահազանգում է շների ստերջացման հաշվին կոռուպցիոն սխեմայի մասին, որի մեջ «թաթախված» են հենց կոռուպցիայի դեմ պայքարողները, հենց իրենք են ներգրավված թափառող շների ստերջացման արյունոտ բիզնեսի և դրա շուրջ պտտվող չարաշահումների մեջ։

«Մենք տարբեր մարզերից արդեն երկու տարի է հավաքագրում ենք շներ, որոնց ականջներին փակցված են պիտակներ։ Տրամաբանորեն՝ նրանք պետք է ստերջացված լինեին։ Սակայն պարզում ենք այլ իրողություն՝ այդ շները ստերջացված չեն, ավելին՝ նրանք հղի են»,- ահազանգում է կենդանապաշտպանը։

Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ պետական բյուջեից հսկայական գումարների մսխման ֆոնին, համայնքներում շների թիվը պակասելու փոխարեն օրեցօր ավելանում է։ Շներին պարզապես բռնում են, առանց վիրահատելու ականջները ծակում, պիտակը դնում ու բաց թողնում, իսկ ստերջացման համար նախատեսված փողերը՝ գրպանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Most Viewed

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը