Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարած Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Գագիկ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի 17․08․2026թ․ թիվ 155/99-Ա հրամանը, ինչպես նաև՝վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։
Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին։ Դեռևս չկա տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի որոշմամբ՝ Գագիկ Ղազինյանի հետ պայմանագիրը չի երկարացվել։ Գագիկ Ղազինյանը այն քաղաքական որոշում է որակում՝ պայմանավորելով նաև իր որդիների՝ Արթուր և Դավիթ Ղազինյանների քաղաքական գործունեությամբ։
Մասնավորապես, Դավիթ Ղազինյանն այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։