copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 22:02 16-09-2026

Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրավապահների պնդմամբ ապօրինի գույքի բռնագանձման գործին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդեց, թե չկա տեսական հնարավորություն, որ մարդը տասը տարի երկրի ղեկավար լինի և միլիոնատեր դառնա:

Փաշինյանը հարցրեց՝ ինքը արդեն ութ տարի է վարչապետ է, ինչո՞ւ ինքն էլ միլիոնատեր չէ. - «Այսինքն՝ դուք խելոք եք, մենք ոչ էնքա՞ն»:

Ենթադրաբար տեղից ընդդիմադիր պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց՝ «այո», ինչը զայրացրեց Փաշինյանին:

«Ասում է «հա», հեսա կտենանք՝ ով է խելոքը, այ տենց տմբտմբացրեք գլուխներդ, վերջին կոշիկն էլ ձեռներիցդ առնելու ենք, տենց խելոք եք», - հայտարարեց վարչապետը:

Ամենից շատ դիտված