copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:01 20-08-2021

Արթուր Վանեցյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի։

Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել Մելքոնյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ օգոստոսի 19-ին։ Վանեցյանի ներկայացուցիչը Արտավազդ Կիվիրյանն է։ Առայժմ այն որևէ դատավորի մակագրված չէ։

Հիշեցնենք, որ Գուրգեն Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով արցախյան պատերազմի մասին, հայտարարել էր, թե՝ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։

Ի պատասխան՝ Արթուրի Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը