Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:30 17-09-2026

COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան

COP17-ը քաղաքական մեծ նշանակություն ունի, քանի որ մենք կարևոր, շատ կարևոր հյուրեր ենք ունենալու: Դա լավ առիթ է մեր հյուրերի հետ տարածաշրջանային երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը քննարկելու համար:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնելով, որ COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, նաև մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի:

«Ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք մենք COP17-ն անում, մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդ գա Հայաստան: Գիտենք, որ բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ և այլ ծառայություններ կան, oգտվելու են, փող են ծախսելու, և մեր քաղաքացիները փող են աշխատելու»,- ասել է նա:

Այս համատեքստում անդրադառնալով արձանագրվող գնաճին՝ Փաշինյանը հաստատեց՝ գնաճային երևույթներ կան, բայց նաև նկատեց՝ ինչքան Հայաստանի պահանջարկը մեծանա, գնաճային երևույթները մեծանալու են:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան

Ձեզ գուցե հետաքրքրի