Ռեփեր Շոն Քոմբսին (Փի Դիդի) կարող են պաշտոնական մեղադրանք առաջադրել 1996 թվականին Թուփաք Շաքուրի սպանության գործով:
Ըստ Reuters-ի՝ իրավիճակի հետագա զարգացումը կախված է ռեփերի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Դուեյն «Keffe D» Դեյվիսի դատավարության ընթացքից:
Դեյվիսը նախկինում հայտարարել էր, որ P. Diddy-ն առաջարկել էր 1 միլիոն դոլար՝ Թուփաքին սպանելու համար։
Եթե ատենակալները հաստատեն Դեյվիսի ցուցմունքների հավաստիությունը, դա կարող է իրավական հիմք ծառայել Քոմբսի դեմ նոր մեղադրանքներ ներկայացնելու համար։