Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ կայացել է դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի հարսանյաց արարողությունը։ Դերասանուհու կյանքի կարևորագույն օրը անցել է հայտնի հյուրերի ներկայությամբ, շքեղ ձևավորմամբ ու անմոռանալի մթնոլորտում։
Երեկոյի ամենաէմոցիոնալ ու քննարկվող պահերից մեկն Աիդա Կարապետյանի և նրա հայրիկի համատեղ պարն էր։
Դստերը հարսնացուի սպիտակ զգեստով տեսնելիս ու պարահրապարակում նրա հետ պարելիս հայրը չի կարողացել զսպել հուզմունքի արցունքները։ Այս տեսարանը անտարբեր չի թողել ներկաներին և արժանացել է հյուրերի բուռն ծափահարություններին, իսկ համացանցում տարածված տեսանյութն արդեն արժանացել է հազարավոր ջերմ մեկնաբանությունների։