Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Ավելին 1 ժամ առաջ - 17:11 18-08-2026

Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ դերասանուհին ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ ընկերներից, հարազատներից և երկրպագուներից:

Շնորհավորանքներից մեկն է հղել նրա ամուսինը՝ դերասան Տարոն Իսպիրյանը (Պոնչը)։ Նա սոցիալական էջերում կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Իմ ամենալավ օր
Ամենալայն ժպիտ
Ամենահետաքրքիր կյանք
Ամենա Տոմա
Ինչ լավ ա ծնվել ես
Մերսի»

Հրապարակումն արժանացել է զույգի հետևորդների ու երկրպագուների ջերմ արձագանքներին։