copy image url
Ներքին 57 րոպե առաջ - 21:05 18-08-2026

ԵՄ ինտեգրումը ՀՀ օրակարգը պետք է լինի. Արեգա Հովսեփյան

«Հանձնաժողովն այլևս չպետք է լինի գործադիրի կցորդը, այլ լինի այն կառույցը, որը քայլ առ քայլ, հոդված առ հոդված ստուգելու է կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը»,- այս մասին ԱԺ-ում նշեց Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը:

«Եվրոպական ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, օրակարգը չի կարող լինել, այն Հայաստանի օրակարգը պետք է լինի, եթե գործադիրի քաղաքականության մեջ լինի հստակ որոշում։ Այդ որոշումն էլ պետք է հիմնված լինի Հայաստանի շահի պրոֆեսիոնալ, խորը, համապարփակ վերլուծության վրա։ Սա ճաշակի և լոզունգների հարց չի կարող լինել»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։