Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ժամ առաջ - 09:19 18-08-2026

Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է շուրջ 620 անօդաչու թռչող սարք, որոնցից ավելի քան 180-ը ոչնչացվել են մայրաքաղաքի մատույցներում, իսկ նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ռամենսկի, Բոգորոդսկի և Կոլոմնայի շրջաններում ԱԹՍ-ների անկման հետևանքով կան վիրավորներ, այդ թվում՝ բեկորային վնասվածք ստացած 10-ամյա աղջիկ։

Ինչպես հայտնում է DW-ն, հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Կոլոմնայի առևտրի տաղավարում, Բոգորոդսկի Wildberries պահեստում, ինչպես նաև Պավլովսկի Պոսադի բազմահարկ ու մասնավոր տներում, որտեղից բնակիչները տարհանվել են, իսկ ուկրաինական աղբյուրների համաձայն՝ պայթյուններից հնարավոր է վնասվել է նաև Մոսկվայի նավթավերամշակման գործարանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Դյունա բնակելի համալիրը։