copy image url
Ավելին 7 ժամ առաջ - 15:42 18-08-2026

Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սոցիալական հարթակներում առաջացած օնլայն վեճը վերածվել է իրական պայքարի։ Ինֆլուենսեր Հայկ Մկրտչյանի և Գերմանիայում բնակվող հայ ինֆլուենսերի միջև սկսված վեճը դուրս է եկել սոցիալական ցանցերի սահմաններից և հասել Երևանի փողոցներ։

Կոնֆլիկտը խորացել էր այն բանից հետո, երբ Գերմանիայում բնակվող երիտասարդը հանրայնացրել էր Հայկ Մկրտչյանի հետ անձնական նամակագրությունը, որտեղ Հայկն օգտագործել էր ոչ պատշաճ բառապաշար։

Հայկը նամակագրությունում նաև նշել էր, որ Գերմանիա «թռած» լինելով՝ արտերկրից շատ հեշտ է խոսելը, ինչն էլ ավելի էր թեժացրել իրավիճակը։

Իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ Գերմանիայում բնակվող ինֆլուենսերը հատուկ ժամանել է Հայաստան և տեսանյութով ուղերձ հղել Հայկին՝ նրան առերես հանդիպման կանչելով.

«Օգոստոսի 18-ին, երեկոյան ժամը 21:00-ին քեզ սպասում եմ Կիլիկիա թաղամասում։ Մի վախեցիր ու արի հանդիպման, քեզ ոչ ոք չի սատկացնելու, դու տառական չես»,- հայտարարել է երիտասարդը։

Սոցցանցերի օգտատերերի ու հետևորդների մեծ մասը խիստ բացասական է արձագանքել այս միջադեպին։ Հանրությունը քննադատում է բլոգերներին նման վարքագծի համար՝ նշելով, որ անձնական կոնֆլիկտները հանրայնացնելու փոխարեն պետք է լուծել բացառապես անձնական դաշտում՝ առանց հանրությանը լարվածության մեջ պահելու։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի