ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանում է Հորմուզի նեղուցն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք հայտարարելու գաղափարը։
«Մենք այն վերահսկում ենք։ Մենք վերահսկում ենք նեղուցը շրջափակման միջոցով։ Եվ ինձ դուր է գալիս այն տարածք (ԱՄՆ-ի) հայտարարելու գաղափարը։ Մենք կարող էինք դա անել,- Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է Թրամփը։- Հիմա մենք ամբողջությամբ վերահսկում ենք նեղուցը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ իրանցի զինվորականները կարող են խնդիրներ ստեղծել։
Նրանք կարող են ական տեղադրել ջրում։ Իսկ մարդկանց դուր չի գալիս, երբ ականները սպառնում են իրենց մեկ միլիարդ դոլար արժողությամբ նավերին»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Խոսելով նավթի մասին, որն անցնում է նեղուցով իրանական նավահանգիստների շրջափակման ֆոնին, Թրամփը հայտարարել է. «Մենք արտահանում ենք միլիոնավոր բարելներ։ Եթե նայեք այն ծավալներին, որոնք մենք հիմա ապահովում ենք, նեղուցը բաց է, իսկ նավթի գները նվազում են և կշարունակեն նվազել, եթե միայն մենք չորոշենք ձեռնարկել ինչ-որ շատ ավելի արմատական քայլ, քան անում ենք հիմա»։
«Իրանը մեծ դժվարությունների մեջ է։ Նրանց մոտ գնաճը 300% է։ Երկիրը քաոսի մեջ է, իսկ զինված ուժերը լիովին ջախջախված են»,- ընդգծել է Թրամփը։