copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 23:03 05-08-2026

Մախաչևը մեկնաբանել է Ծառուկյանի և Օլիվեյրայի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի մասին լուրերը

UFC-ի կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի կազմակերպման մասին շրջանառվող լուրերը:

«Մենամա՞րտ թիվ մեկ հավակնորդի կարգավիճակի համար. նրանց միջև հավասար պայքար էր։ Երկուսն էլ արժանի են դրան։ Օլիվեյրան արդեն հաղթել է Գեյջիին, իսկ Արմանը հաղթանակների լավ շարք ունի և, կարծում եմ, հիմա նա է առաջին համարը։ Սա լավ մենամարտ է պարզելու համար, թե ով է հաջորդը պայքարելու տիտղոսի համար»,- Մախաչևի խոսքերը մեջբերում է MMAJunkie-ն։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր լրագրող Լեո Գիմարայնշը՝ հղում անելով Մանուկ Հակոբյանի տեղեկություններին, հայ մարտիկը ռևանշ-մենամարտ կանցկացնի UFC-ի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։

Սպասվում է, որ այս դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։

Armsport

Ձեզ գուցե հետաքրքրի