copy image url
Սպորտ 1 օր առաջ - 21:08 04-08-2026

Արման Ծառուկյանն ընտրել է MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկներին

Հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը նշել է խառը մենամարտերի (MMA) պատմության հինգ մեծագույն ներկայացուցիչների անունները։

DAZN-ին տված հարցազրույցում մարզիկը ներկայացրել է իր վարկածով բոլոր ժամանակների լավագույնների հնգյակը, որն ունի հետևյալ տեսքը.

Ջոն Ջոնս
Ժորժ Սեն-Պիեր
Դեմետրիուս Ջոնսոն
Անդերսոն Սիլվա
Խաբիբ Նուրմագոմեդով

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ խառը մենամարտերում 29-ամյա Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ և կրելով ընդամենը 3 պարտություն: 15 դեպքում նա մենամարտն ավարտել է ժամանակից շուտ:

Ախալքալաքում ծնված մարզիկը պրոֆեսիոնալ օկտագոնում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում առաջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլին: Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի և խառը մենամարտերի սպորտի վարպետ է: