Հուլիսի 29-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ Աջափնյակ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկությունների հիման վրա առանձնացված հասցեներում և քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներում իրականացրել են թիրախային ստուգումներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն։
Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են շարունակական բնույթ։