copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:10 20-03-2023

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է, բայց Կազմակերպությունը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում. Միրզոյան

Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա:
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: Այսպես նա պատասխանել է Երևանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից ժամանակ առ ժամանակ անցկացվող հակառուսական գործողությունների մասին հարցին:

Միրզոյանն ընդգծել է, որ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բավականին խաղաղ ու հարմարավետ ապրում են Հայաստանի տարածքում, վարում են իրենց բիզնեսը, աշխատանքն ու այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել։ Այս փաստը ակնհայտորեն վկայում է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին, նշել է նախարարը։

«Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ռուսներ բավականին հարմարավետ ու խաղաղ ապրում են Հայաստանում, իրենց բիզնեսն են վարում»,- ասել է Միրզոյանը։

Խոսելով Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների մասին՝ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հավաքներ անցկացնելու ազատությունը, և դա վաղուց նորություն չէ։ Երկրի ղեկավարության դեմ ցույցեր շատ հաճախ են անցկացվում նաև Երևանում։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից:

«Ավելին, որոշման նախագիծը դրված է սեղանին։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասել է նա։
Միրզոյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում, և դա խնդրահարույց է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին