Դերասան և շոումեն Արամ Մելիքյանը վրաերթի է ենթարկվել, ինչից հետո վարորդը փորձել է դիմել փախուստի։ Արամը դեպքից բացառիկ մանրամասներ է պատմել։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Տերյան փողոցում, երբ ինքը փողոցն անցել է չթույլատրված հատվածով։ Դերասանն ընդունում է իր մեղավորության բաժինը, սակայն նշում է, որ ճանապարհն անցնելիս մոտակայքում մեքենա չի եղել, երբ հանկարծ մի ավտոմեքենա անհասկանալիորեն մեծացրել է արագությունն ու հարվածել իրեն։
Արամը կարողացել է ցատկել և վնասվել է նրա կոշիկը։ Ոտքի կանգնելով՝ դերասանը սկսել է վազել դեպքի վայրից փախչող մեքենայի հետևից։ Թեև անցորդները հորդորել են ոչինչ չանել՝ պնդելով, թե վարորդն աղջիկ է, Արամին հաջողվել է հասնել մեքենային։
Պարզվել է, որ ղեկին ոչ թե աղջիկ է եղել, այլ 20 տարեկանին մոտ մի երիտասարդ։ Դերասանը նշել է, որ որևէ կտրուկ քայլի չի դիմել, սակայն կոչ է անում նման իրավիճակներում փախուստի դիմելու փոխարեն առաջին հերթին փորձել օգնել տուժածին։