Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Իմ ծառայության ընթացքում նույնպես մի զինվորի հասցրել էին ինքնասպանության՝ դարձյալ դիրքերում։
Իրականությունն այն է, որ նման դեպքերից առաջ այդ զինվորների հետ շփում ունեցող ցանկացած սպա գիտի իրավիճակի մասին։ Գիտի, թե ինչպիսի ներքին հարաբերություններ են, գիտի՝ ով ում ինչ է ասում, ով ում ինչ է անում։ Ամեն վաշտում առնվազն մի քանի պայմանագրային զինծառայող կա, մի քանի ենթասպա, մի քանի դասակի հրամանատար ու վաշտի հրամանատար։
Այսինքն՝ առնվազն 5-6 հոգի անմիջական հրամանատարներից շատ լավ տեղյակ են եղել ոչ կանոնադրային հարաբերությունների մասին, իմացել են՝ ինչն ինչպես է, բայց որոշել են հանցավոր կերպով աչք փակել․ վատագույն դեպքում՝ «զինվորից ո*ի կենդանի չկա, մեկ ա անասուն են դրանք», լավագույն դեպքում՝ «դե, տղաներ են, բանը բանից հաստատ չի անցնի»։
Իսկ բանը բանից ամեն անգամ անցնում է։ Ո՛չ իմ ծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքի արդյունքում է որևէ հրամանտար պատասխանատվության ենթարկվել, ո՛չ էլ հիմա է ենթարկվելու։ Սա հանցավոր լռելյալ համաձայնություն ա։ Շատ-շատ գործից հանեն, կամ էլ նկատողություն տան ուրիշ զորամաս տեղափոխեն։ Այնինչ այդ հրամանատարները պետք է առնվազն նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները։