copy image url
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 16:42 26-07-2026

Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն

Հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց:

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված