copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:17 07-04-2024

Կապանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վարորդը փախուստի չի դիմել. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 65-ամյա Արծվիկ Պ․-ն իրա վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի կամրջի վրա վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Կարինե Թ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Էգդար Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արտակ Քերոբյանը։

Վերջիններս վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ, ապա ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին