ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տեսանյութով դիմել է հայ կանանց՝ նշելով, որ նրանց օգնության կարիքն ունի:
«Խնդրանք կայացած և համարձակ կանանց»,- ասում է Աննա Հակոբյանը:
Նա նշել է, որ վերջին շրջանում տեսանյութերով անդրադարձել է շատ կարևոր և մեզ համար զգայուն մի հիմնախնդրի՝ ընտանեկան բռնության կամ կանանց հանդեպ բռնության հիմնախնդրին:
Ըստ Աննա Հակոբյանի՝ շատ կանայք չեն կարողանում կիսվել նման տեսանյութերով՝ հիմնականում ամուսինների արձագանքներից զգուշանալով:
Նա խոսել է ընտանեկան բռնության մասին ՝ հուսալով, որ յուրաքանչյուր հայ կին մտածի հնարավորություններ ստեղծի ինքն իրեն և իր ընտանիքը բռնությունից պաշտպանելու համար:
Տեսանյութը՝
այստեղ: