copy image url
Արտաքին 13 ժամ առաջ - 11:18 12-07-2026

Մահացել է Կատարի նախկին էմիրը

Կատարի նախկին էմիրը, որը 18 տարի ղեկավարել է երկիրը և ներկայիս կառավարչի հայրը՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանին, մահացել է կիրակի օրը՝ 74 տարեկան հասակում։ Այդ մասին հայտնել է էմիրի գրասենյակը։

Էմիր-հայրը համարվում էր ժամանակակից Կատարի հիմնադիրը և նույնիսկ իշխանությունը որդուն փոխանցելուց հետո շարունակում էր երկրում վայելել մեծ ազդեցություն և ժողովրդի սերը։

«Հնազանդվելով Ամենակարողի կամքին և նախախնամությանը՝ էմիրի գրասենյակը խոր վշտով հայտնում է երկրի համար այս ծանր կորստի մասին՝ էմիր-հոր, Նորին Մեծություն շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է այսօր առավոտյան (կիրակի օրը)՝ 74 տարեկան հասակում»,- ասվում է էմիրի գրասենյակի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։