«Լույս էիր, անմեղ ու խելացի։ Հրեշտակ դարձար, մեր` բոլորի կողմից շատ սիրված Վռամիկ ջան։ Անսահման վիշտ ու ցավ ենք ապրում քեզ համար։
Համբերություն ծնողներին, հարազատներին և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ողջ անձնակազմին», – Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում ցավակցել են սանի ընտանիքին։
Հիշեցնենք՝
Oragir.News-ը
հայտնել էր, որ երեկ Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 12-ամյա Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումը և բախվել պատին, ինչի հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել։