copy image url
Արտաքին 13 ժամ առաջ - 11:11 12-07-2026

Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ 30 ուղևոր վնասվածք է ստացել

Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում միջքաղաքային ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավելի քան 30 ուղևոր վնասվածքներ է ստացել։

Տեղական APA գործակալության տվյալներով, վթարը տեղի է ունեցել Բաքու- Ղազախ մայրուղու՝ Մուղան գյուղով անցնող հատվածում։ Զաքաթալա – Բաքու երթուղով ընթացող միջքաղաքային ավտոբուսը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել։

Տուժածներին տեղափոխել են Շիրվան և Հաջիգաբուլ քաղաքների հիվանդանոցներ։

Վթարի հանգամանքներն ու տուժածների ճշգրիտ թիվը ճշտվում են։