ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.
Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել իմ դեմ՝ իմ քաղաքական հայտարարություններից մեկի հիմքով։
Այս տեսանյութում ներկայացնում եմ, թե ինչի մասին է հայցը, ինչու եմ այն համարում քաղաքական խոսքի սահմանափակման փորձ, ինչ սկզբունքներ են գործում ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչների փոխադարձ քննադատության հարցում, և ինչու այս դատական գործընթացը կարող է կարևոր նախադեպ դառնալ Հայաստանի քաղաքական կյանքի համար։
Անդրադառնում եմ նաև ընտրություններից հետո հրապարակված տվյալներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություններին և այն հարցերին, որոնք, իմ համոզմամբ, պետք է քննության առարկա դառնան դատարանում։
Տեսանյութ: