Ուղիղ եթեր

Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հանրային խոսույթում ակտիվորեն քննարկվում է, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոր իշխանական դասավորություններից հետո կշարունակի՞ զբաղեցնել բարձր պաշտոն, թե՞ կմնա շարքային պատգամավոր։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան, նրանց կարծիքով՝ նա նոր պաշտոն կստանա՞։

Հարցվածների մի մասը համոզված էր, որ Սիմոնյանը նոր պաշտոն կստանա։ Մյուսները կտրուկ քննադատեցին իշխանությանը։ Իսկ մի շարք քաղաքացիներ հրաժարվեցին որևէ կանխատեսում անել։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ չի ցանկանում խոսել այդ թեմայով։

«Ցավդ տանեմ, ես պաշտոն տվողը չեմ։ Նրանց անունները տալիս եք, նյարդայնանում եմ»։

Մեկ այլ հարցված նշեց, որ իրեն այդ հարցը չի հետաքրքրում։

«Չգիտեմ, չեմ կարող ասել, ես այստեղ չեմ ապրում։ Անկեղծ ասած, ինձ հետաքրքիր չէ, թե ում ինչ պաշտոն կտան»։

Եղան քաղաքացիներ, որոնք կոշտ գնահատականներ հնչեցրին իշխանության հասցեին։

«Թքել եմ բոլորի վրա։ Բոլորը դավաճան են, ազգը կործանեցին։ Թող ժողովուրդը հանգիստ ապրի»։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, կարծիք հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, նոր պաշտոն կստանա։

«Տեղյակ չեմ, որ պետք է պաշտոն ստանա, բայց եթե ստանա էլ, դեմ չեմ լինի։ Կարծում եմ՝ լավ էլ կղեկավարի։ 101 տոկոսով ինչ-որ պաշտոն կստանա»։

Հարցվածներից մեկը հիշեցրեց, որ նման կադրային փոփոխությունները սովորական երևույթ են։

«Աշխարհում ընդունված է, որ որոշ ժամանակ անց պաշտոնյաներին տեղափոխում են տարբեր պաշտոնների։ Էստեղ առանձնապես արտառոց բան չեմ տեսնում»։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, շփոթելով Ալեն Սիմոնյանին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, նշեց.

«Ես կուզենայի, որ նա մնար քաղաքապետ։ Ինձ թվում է՝ քաղաքի համար շատ բան է արել… Կներեք, շփոթեցի»։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք ընդգծեցին, որ իրենց համար պաշտոնների բաշխումը երկրորդական է։

«Մեղք են այս ժողովրդի ղեկավարները։ Ամեն մեկն իր մասին է մտածում, իսկ հասարակ մարդկանց խնդիրների մասին չեն մտածում։ Դա է ամենացավալին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
00:01 «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ պարեկները վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր